News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հրազդանի բնակիչ, 24 ամյա Մարատ Կադամյանը շուրջ 8 տարի պայքարում է երիկամների հետ կապված հիվանդության դեմ, սակայն ապարդյուն: NEWS.am-ի հետ զրույցում Մարատը պատմեց, որ հիվանդության մասին իմացել է 18 տարեկանում, երբ բանակ զորակոչվելու համար բուժզննում էր անցնում:

«Մինչ բուժզննում անցնելը ընդունվել էի Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժինը: 2-րդ կուրսում արդեն պարզվեց, որ ունեմ միզաքարային հիվանդություն ու պիտի վիրահատվեի: Ախտորոշումը աջ երիկամի մարջանաձեւ կոնկրեմենտն է, սուր պիելոնեֆրիտ: Ստիպված էի թողնել ուսումս ու «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատեցին աջ երիկամս: Այդ ժամանակ մտավախություն չկար, որ բարդություններ կլինեն»,- պատմեց Մարատը:

Մարատի խոսքով, վիրահատության վերականգնողական փուլից հետո ինքը վերականգնել է  ուսումը, սակայն 2,5 տարի հետո կրկին սուր ցավերով դիմել բժշկի: Արդեն իսկ ձախ երիկամում հայտնաբերել են 8 սմ կավանման զանգված՝ քարեր, որոնք բժշկի բնորոշմամբ ինֆեկցիոն բնույթի են եւ վարակել են 2 երիկամներն էլ. «Կրկին վիրահատվեցի արդեն բաց եղանակով, սակայն բժիշկներն այեւս երաշքիք չտվեցին, որ վերջնական բուժվեցի: Նրանք ինձ բացատրեցին, որ այդ քարերը վարակիչ են եւ դրանց անգամ մի չնչին առկայության դեպքում կրկին կշատանան ու խորհուրդ տվեցին, խորհրդակցել 10-ը բժիշկների հետ բուժումն արտերկրում շարունակելու համար: Ես արդեն Երեւանի գրեթե բոլոր բարձրակարգ կլինիկաների 10 պրոֆեսորների հետ եմ զրուցել, ցույց տվել հիվադությանս պատմությունը: Նրանցից գրեթե 8-ի եզրակացությունը նունն էր` Հայաստանում այն բուժել հնարավոր չէ»,- նշեց հրազդանցի երիտասարդը:

Մարատը, հիվանդության ծանր նոպաները հաղթահարելով, կարողացել է ավարտել համալսարանը, սակայն այսօր վերջինիս վիճակն այնքան է բարդացել, որ գրեթե ամեն օր սուր ցավեր է ունենում: Ըստ բժշկական վերջին հետազոտությունների, նրա աջ երիմամն իր ֆունկցիան կատարում է 20-25 տոկոսով, ձախը` 65-70:

«Ամեն օր գալիս են, սիստեմա են միացնում, որ կարողանա քնել, էնքան ուժեղ են ցավերը, որ ասում ա՝ մամ, ինձ փրկեք, որ ես էլ կարողանամ ոտքի կանգնել ու ձեզ պահել»,- պատմել է Մարատի մայրը:

Մարատ Կադամյանը հիվանդության հետ կապված դիմել է Գերմանիայի բարձրակարգ կլինիկաներ, որտեղից պատասխանել են, թե նրա վիճակն իսկապես ծանր է եւ պիտի շուտափույթ տեղափոխվի, սակայն այսօր նրա ընտանիքի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս անգամ մտածել դրա մասին;

«Բժշկիս խոսքով, ավելի քան 30 հազար դոլար է պետք, միայն հետազոտությունները շուրջ 2-3 հազար եվրո արժեն: Այստեղ վիրահատությունների համար ավելի քան 2,5 միլիոն դրամ ենք ծախսել, բայց էլ չենք կարողանում գումար գտնել: Եթե բարի մարդիկ ինձ օգնեն, ես կգնամ բուժվելու»,- ասել է նա:

Մարատը երազում է առողջանալուց հետո լրագրող աշխատել, ընտանիք կազմել ու օգտակար լինել իր հայրենիքին:

Նշենք, որ Կադամյանները բնակվում են րա Հրազդանի մեկ սենյականոց բնակարանում, սոցիալապես ծանր պայմաններում, ոչ ոք չի աշխատում: Ընտանիքը գոյատեւում է նպաստով եւ հաշմանդամություն ունեցող տատիկի թոշակով. ամբողջ ամսվա եկամուտը շուրջ 80 հազար դրամ է: Մայրը ժամանակ առ ժամանակ ինչ-որ աշխատանքներ է կատարում որդու դեղերը գնելու համար:

Մարատ Կադամյանի անունով «Առեքսիմբանկի» Հրազդանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ

2380027626290600  ՀՀ դրամ

23800276262290101 USD

238002762690149   EURO

2380027626290158 RUR

Հաշվետեր` Մարատ Կադամյան

Տպել
Ամենաշատ