News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 18-23-ն Աղվերանում տեղի է ունեցել Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Սփյուռքի 9 երկրների (Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իրան, Սիրիա, Վրաստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 14 տարեկանից բարձր 70 դպրոցական: Վերջիններս մրցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ Հայաստանի աշխարհագրության բնագավառներում:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն էր, բայց հայերենով մասնագիտական տերմինաբանությանը չտիրապետողների համար գրավոր առաջադրանքները պատրաստվել էին նաեւ անգլերենով եւ ռուսերենով:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի գիտելիքների մրցույթից, Համահայկական բնագիտական օլիմպիադան նպատակաուղղված է հայրենիքի շուրջը հավաքելու Սփյուռքի երրորդ-չորրորդ սերունդ ներկայացնող այն երիտասարդներին, ովքեր չեն տիրապետում կամ գրեթե չեն տիրապետում հայերենին եւ գտնվում են ազգային կրթության եւ դաստիարակության համակարգից դուրս: Այս պատճառով օլիմպիադայի օրակարգը հարուստ էր նաեւ ժամանցային եւ ուսուցողական միջոցառումներով, որոնք պետք է ավելի մեծ տեղեկություններ փոխանցեին դպրոցականներին՝ Հայաստանի, նրա պատմության եւ մշակույթի մասին:

Օլիմպիադայի արդյունքում օլիմպիականներն արժանացել են չորս I կարգի դիպլոմների, ութ II կարգի դիպլոմների եւ տասը III կարգի դիպլոմների: I կարգի դիպլոմներ ստացել են Իրանի Թեհրանի համայնքի եւ Հայաստանի ներկայացուցիչներ, II կարգի դիպլոմների արժանացել են Սիրիայի, Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչներ, III կարգի դիպլոմները տրվել են Իրանի, Վրաստանի, Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչներին: Բարձր գիտելիքներ ցուցաբերած այլ մանսակիցներ արժանացել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի եւ շնորհակալագրերի:

Տպել
Ամենաշատ