Թուրքիայում հուլիսի 25–ին ձերբակալվել են սառնարաններ արտադրող Uğur ընկերության սեփականատերեր Մեհմեդ Թաքմաքին ու Ալի Թաքմաքին։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում Այդըն նահանգի Նազիլիի շրջանում ոստիկանները ձերբակալել են Uğur ընկերության սեփականատերերին։
Ոստիկանությունը նշել է, թե ընկերության սեփականատերերին ձերբակալել են ռազմական հեղաշրջման փորձ անողներին աջակցություն ցուցաբերելու համար։
Նշենք, որ Uğur ընկերության սառնարանները մեծ տարածում ունեն նաեւ Հայաստանում։