News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նենցովի սպանության գործով դատաքննությունը տեղի կունենա երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ամբաստանյալներից մեկի՝ Շամսուդին Ցակաեւի դատապաշտպանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեմցովի գործի դատաքննությունը կվարի Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի դատավոր Յուրի Ժիտնիկովը: Նշվում է, որ Ժիտնիկովի վարույթում է եղել նաեւ հանցավոր խմբավորման առաջնորդի՝ Օլեգ Գագիեւի գործը, ում նկատմամբ նա մահվան դատավճիռ է կայացրել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործի փոխանցումը Ժիտնիկովին հայտնի է դարձել հուլիսի 5-ին: Այս որոշումը պայմանավորված է  ատենակալների, նաեւ մեծ թվով լրագրողների մասնակցությամբ հնչեղ գործերով դատավարությունների Ժիտնիկովի փորձառությամբ:

Հունիսի սկզբին Նեմցովի գործի ֆիգուրանտները խնդրել են իրենց դատել ռազմական դատարանում՝ ատենակալների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը գնդակահարվել էր 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվորեցկի մեծ կարմջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ