Ահաբեկիչները նախօրեին ինտենսիվ գնդակոծել են Դամասկոսի հայաբնակ թաղամասը։ ՍԱՆԱ պետական գործակալության փոխանցմամբ՝ Բաբ Թումա թաղամասում կրակահերթից զոհվել է 5 մարդ, վիրավորվել 16-ը։
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների սկսվելուց առաջ այդ երկրում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, մյուս մասը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում: