News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ պետգնումների կայքում ականորսիչ ծառայության համար 20 հատ ծառայողական շուն գնելու պատվեր է հայտնվել, որը տեղադրել է երկրի ՊՆ–ն, փոխանցում է RNS–ը։

Պայմանների մեջ նշվում է, որ շները պետք է երեք ցեղատեսակի լինեն՝ գերմանական հովվաշուն, արեւելաեվրոպական հովվաշուն, բելգիական հովվաշուն՝ Մալինուա։

Գործարքի արժեքը 1.5 մլն ռուբլի է։

Հաղորդվում է, որ շները կարող են ներմուծվել նաեւ այլ երկրներից։

Մարտի վերջին հաղորդվում էր, որ ՌԴ ՊՆ–ն 5 մակակա–ռեզուսների գնման մրցույթ է հայտարարել Կիրովի գիտահետազոտական ինստիտուտի համար։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում էր 1.49 մլն ռուբլի։ Գերատեսչությունը պլանավորում էր 1.75 մլն ռուբլով դելֆիններ գնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ