News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքու իրականացրած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկումներ է իրականացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն սկսելու համար եւ դրական միտումներ են եղել։ Նման տեղեկություն է հայտնել թուրքական Hurriyet–ի թղթակից Ֆաթիհ Չեքիրգեն։

Թուրք լրագրողն իր հրապարակման մեջ նշել է, թե մինչ հեղաշրջման փորձը Անկարան ՌԴ–ի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո ցանկացել է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, ընդհուպ մինչեւ սահմանների բացում։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար առաջին նախաձեռնությունը ԱԳ նախարար Չավուշօղլուն արել է հուլիսի 14–15–ին Բաքու կատարած այցի ժամանակ։ Նա փորձել է Բաքվում ստուգել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության արձագանքը։ Եւ դրական միտում է եղել։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան խոսում էր Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ խաղաղության ժամանակացույց կազմելու ուղղությամբ, երբ սկսվեց ռազմական հեղաշրջման փորձը»,–գրել է Hurriyet–ի թղթակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ