News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորենացի փողոցում հուլիսի 21-ին հանրահավաքը ցրելու ժամանակ լուրջ վնասվածք է ստացել նաեւ ցուցարար Արսեն Թադեւոսյանը:  NEWS.am-ի հետ զրույցում Արսեն Ղազարյանն ասաց՝  ոստիկանները բերման ենթարկելիս՝ կոտրել են իր ծնոտը:  Արսենը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո  արդեն դուրս է գրվել «էրեբունի» բժշկական կենտրոնից: Երեկ նրան հանդիպեցինք Խորենացի փողոցում: Չնայած իր հետ պատահածին՝ նա  շարունակում է մասնակցել Խորենացի փողոցի ցույցերին եւ այդպիսով աջակցել  ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած Սասնա ծռեր խմբին:

Արսեն Թադեւոսյանը  մեզ հետ զրույցում մանրամասնել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը. «Հարձակումից առաջ ես  ու մի քանի հոգի մոտեցանք փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին  եւ  հարցրեինք՝ հնարավո՞ր է մայթերին  կանգնենք, որպեսզի խնդիրներից խուսափենք, նա ասաց՝ ոչ , հինգ րոպե սպասեք, կտեսնեք՝ ինչ է լինելու: Սպասեցինք հինգ րոպե:  Ոստիկանները մի վայրկյանի ընթացքում հարձակվեցին իմ ու կողքիս երեք տղաների ձեռքերը ոլորեցին ու գրկած տարան:  Հենց անցանք պատնեշը, մի ուրիշ ոստիկան  սկսեց խփել, հետո  ինձ գրկող  ոստիկանն ամբողջ ընթացքում ասում էր՝ դեմքին մի խփի, հենց պտտվեցի, նա ծնոտիս խփեց:  Ես զգացի, որ կոտրեց: Որ զգացի,  ծնոտս բռնեցի մի ձեռքով ու  ասեցի՝ դեմքիս մի խփի, ծնոտս կոտրվել է: Դրանից հետո շարունակում էր խփել դեմքիս, բայց ոչ ծնոտիս»,-պատմեց Արսենը:

Նրա խոսքով՝  շուրջ 4 ժամ այդ վիճակում գտնվել է ոստիկանության Շենգավիթի բաժնում եւ միայն  ժամը 21-ին են տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվել է, որ ծնոտը կոտրված է. «Հինգ ժամ էնտեղ էի, ոչ մեկի մտքով չանցավ՝ կանչեր շտապօգնությունը»:

Թադեւոսյանն ասաց, որ լավ է հիշում իր ծնոտը կոտրող ոստիկանի դեմքը, բայց կասկածում է, որ արդարադատությունը իր օգտին կլինի եւ նա կպատժվի:

Նշենք, որ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա  քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝  նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը եւ բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը:

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332.3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ