News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կարող է ոգելից խմիչքի հետ խնդիրներ ունենալ, գրում է Soir–ը, վկայակոչելով Լյուքսեմբուրգի լրատվամիջոցները:

«Տարիներ շարունակ ծխող Յունկերը նաեւ գինի ու ջին տոնիկ է սիրում: Որոշ գործընկերներ նույնիսկ կատակում են, որ երբ բարձրաստիճան եվրոպաշտոնյան չի խմում, լավ տեսք չի ունենում»,- հայտնում է պարբերականը:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ինքը հերքում է ոգելից խմիչքի չարաշահման մասին բոլոր կասկածները, նշում է Politico–ն:

Ամսագրի տեղեկություններով, վերջին ժամանակները Եվրահանձնաժողովի ղեկավարի մոտ սրվել է երիկամների հիվանդությունը՝ «նա մամուլի ասուլիսի ու հրապարակային ելույթների ժամանակ այնքան հոգնած տեսք ունի»: «Ես անհանգստանում եմ նրա առողջական վիճակի մասին»,- հայտարարել է Յունկերի մտերիմ համախոհ Ինեբորգա Գրեսլեն, նշելով, որ այդ խնդիրը մտահոգում է ոչ միայն իրեն:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Վինթերշթայնը մեկնաբանել է Յունկերի առողջական վիճակի վատացման մասին լուրերը՝ նշելով, որ Եվրահանձնաժողովի նախագահը «իրեն հոյակապ է զգում»:

Ժան Կլոդ Յունկերը զբաղեցրել է Լյուսքեմբուրգի վարչապետի պաշտոնը 1995-2013 թթ.: 2014-ի հուլիսին նրան ընտրել են Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում, հայտնում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ