News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր երկրի համար այս դժվար ժամանաակներից անսպասելիորեն դուրս է գալիս վարկանիշային հաղթանակով: Չնայած դեռ բաց է մնում այն հարցը, թե որքանով ամուր կլինի բնակչության աջակցությունը այն բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, որոնց հետ գերմանացիները ստիպված են բախվել, գրում է Politico թերթը:

Վերջերս՝ մինչեւ բավարական հրաձգությունը կատարված հարցումների շարքը ցույց է տվել, որ Մերկելը մեծ հաջողությամբ կարողացել է վերականգնել այն դիրքերը, որոնք կորցրել էր միգրացիոն ճգնաժամի ամենաթեժ պահին: Այսպես, Deutschlandtrend -ի ամենամսյա հարցման արդյուքներով հուլիսին կանցլերի քաղաքականությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների 59 տոկոսը, իսկ դա ամենաբարձր ցուցանիշն է 2015-ի սեպտեմբերից սկսած:

Մերկելի լիդերությունը մասամբ բացատրվում է նաեւ նրանով, որ գերմանացի ընտրողները պահպաննողական են ու վախենում են փոփոխություններից, սակայն հարցումների այս արդյունքները այնուամենայնիվ զարմանք են առաջացնում, հաշվի առնելով այն քննադատությունները, որին կանցլերը ենթարկվում էր սիրիացի փախստականների հադեպ «բաց դռների» քաղաքականություն որդեգրելու համար:

Բայցեւայնպես վերջին իրադարձությունները գերմանացիների շրջանում վախ են սերմանում, որը Մերկելի համար թե առավելություն է, թե աքիլլեսյան գարշապար, նշվում է հոդվածում: Բռնության բռնկումը ՝ հրաձգությունը Մյունխենում, հղի կնոջ սպանությունը սիրիացի փախստականի կողմից Շտուտգարտում, պայթյունը Անսբախում՝ ռեստորանի մոտ (ու այդ ամենը Գերմանիայի նորագույն պատմության ամենաարյունոտ շաբաթներից մեկի ընթացքում) երկրի բնակիչների համար դարձել է խիստ հիշեցում Գերմանիային շրջապատող միջավայրի անկայունության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ