News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովում երկրի նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 25-ին, կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ առաջին հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ:

ԼՂՀ ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացնելով նախագծի կառուցվածքը, նշել է, որ այն բաղկացած է նախաբանից եւ 5 գլուխներից. մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն:

Համաձայն ընթացակարգի՝ այնուհետեւ իրենց տեսակետներն են առաջադրել հանդիպմանը հրավիրված՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանական կուսակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական եւ Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները: Քաղաքական կառույցների պատասխանատուներն անդրադարձել են մարդու իրավունքներին, տեղական ինքնակառավարմանը, դատական ոլորտին եւ անվտանգության ու պաշտպանության համակարգերին վերաբերող տարաբնույթ հարցերի:

Հանդիպման հիմնական քննարկումը ծավալվել է կառավարման համակարգի նախագահական եւ խորհրդարանական մոդելների շուրջ: Մտքերի փոխանակության ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց տեսակետներով, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ են ստացել հանձնաժողովի նախագահից:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, եւ մինչեւ օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է Հանրապետության նախագահին: Հայեցակարգին հավանություն տալուց հետո միայն մասնագիտական հանձնաժողովը կսկսի սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը՝ վերջնական տեսքով այն ներկայացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ