Հնդկաստանի Բիհար նահանգում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 14 մարդ՝ այդ թվում 3 երեխա, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Եվս վեցը հոսպիտալացվել է: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Մուզաֆարպուր- Սիտամարխի ճանապարհի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտնում են, որ կատարվածի վայրում տեղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, փակելով ճանապարհը ու պահանջելով զոհերի հարազատներին փոխհատուցում վճարել: Նահանգի իշխանությունները արդեն հայտարարել են, որ զոհվածների հարազատներին 400 ական հազար ռուպի կվճարեն:լ
Ճանապարհների անսարքության, ծանրաբեռնվածության ու անզգույշ երթեւեկության պատճառով Հնդկաստանի հաճախ են կատարվում լուրջ վթարներ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն օր վթարների հետեւանքով 400 մարդ է մահանում, իսկ տարեկան կտրվածքով զոհերի թիվը հասնում է գրեթե 150 հազարի: Ընդ որում ԱՀԿ տվյալներով հնդկական ճանապարհներին մահացության ցուցանիշը շատ ավելի բարձր է, ու վերջին տարիներին գերազանցում է 200 հազարը: