News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Նշենք, որ 2016 թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ եւ դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ:

Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների եւ առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման եւ հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները:

Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր եւ ըստ անհրաժեշտության վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ