News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չեխիայի հարավ–արեւելքում հայտնաբերել են նախկինում գիտությանն  անհայտ «ատամնավոր» սարդ, փոխանցում է Telegraf–ը։

«Առանձնյակների չափերը սովորաբար չեն գերազանցում 15 միլիմետրը»,– լրագրողներին ասել է Պրագայի Ֆլորայի եւ ֆաունայի գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեոր Միլան Ռժեզաչը։ Նրա խոսքով՝ սարդանման հատվածոտանին ապրում է միայն Լեդնիցեի լճերի անտառներում եւ Բրժեցլավ քաղաքի մոտակա Ստիբուրկովյան լճի արգելոցում։

Սարդին անվանել են նրա բնակության վայրի անունով՝ մորավյան կարակուրտ։ Լատիներեն այն կոչվում է Enoplognatha bryjai։

Մորավյան կարակուրտը Չեխիայի Հանրապետությունում ապրող 69 սարդերի տեսակներից միակն է, որի արուն անզեն աչքով տեսանելի ատամանման ելուստ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ