News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը կապ է որոնում անցած շաբաթ Մյունխենում տեղի ունեցած դաժան հրաձգության եւ պատանի հրաձիգի՝ տեսախաղերում բռնությամբ  հափշտակվելու միջեւ, փոխանցում է Reuters-ը:

Ծագումով իրանցի 18-ամյա գերմանացին հուլիսի 22-ին սպանել էր տասնյակ մարդկանց եւ ինքնասպան եղել։ Քննությունը կասկածում է, որ պատանին հոգեկան հիվանդ էր եւ ապացույցներ չունի, որ նրա թիկունքում կանգնած էին արմատական իսլամիստները:

Բավարիայի իրավապահները հայտնել են, որ հրաձիգի տանը հայտնաբերված նյութերը ցույց են տվել, որ անցյալ տարի նա երեք ամիս բուժվել է հոգեբուժական կլինիկայում, ընդունել դեղամիջոցներ եւ եղել է բռնությամբ լի տեսախաղերի մոլի երկրպագու: Դրանցից մեկը Counter Strike: Source խաղն էր, ասել է ոստիկանական վարչության ղեկավար Ռոբերտ Խայմբերգերը: Դա խաղ է, որը խաղացել են համարյա բոլոր հայտնի մարդասպանները, հավելել է նա:

Ոստիկանությունը հայտնել է, որ Մյունխենի 18-ամյա հրաձիգը հարձակումը պլանավորել է մեկ ամբողջ տարի՝ այն բանից հետո, երբ եղել է Վինենդեն քաղաքում, որտեղ մեկ այլ անչափահաս 2009 թվականին  գնդակահարել էր 15 մարդու:

Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ հրաձիգին անվանել են Դեւիդ Սոնբոլի, որ նա իրեն անվանում էր «Ալի»: Spiegel-ը մեջբերել է համացանցային տեսախաղերում մարդասպանի ընկերոջ՝ 16-ամյա պատանուն, որի խոսքով՝ «Ալին» հիանում էր 2009 թվականին Բավարիայի արյունահեղության հեղինակ անչափահասով:

«Ալիին» գրավել են այնպիսի խաղեր, ինչիսիք են Hate-ը եւ Rampage Killer-ը, նա հանդես է եկել ազգայնական հայացքներով եւ արդյունքում հեռացվել է խաղային ակումբից, մեջբերում է ամսագիրը մեկ այլ երիտասարդի:

Ոստիկանության աշխատակիցն ասել է, որ Մյունխենի հրաձիգը ակնհայտորեն ոգեշնչված էր նորվեգացի մարդսպան Անդերս Բրեյվիկով, եւ հավանաբար, գիտակցված է դիմել հանցագործության՝ Բրեյվիկի 77 զոհերի մահվան հինգերորդ տարելիցին ընդառաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ