Իսրայելուհին հայտարարել է, որ հնդկական Հիմաչալ Փրադեշ նահանգում խմբակային բռնաբարության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իրավապահների տեղեկացմամբ՝ 25-ամյա կինը զբոսաշրջային Մանալի քաղաքում մեքենա է նստել՝ այն շփոթելով տաքսու հետ: Ավտոմեքենայում 6 տղամարդ է եղել, որոնցից երկուսը, կնոջ խոսքով, բռնաբարել են իրեն:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ կասկածյալներին որոնում են:
Մանալին զբոսաշրջիկների շրջանում հայտնի քաղաք է Հիմալայներում: Սա այստեղ արձանագրված առաջին նման դեպքը չէ: 2013 թվականին այս քաղաքում ամերիկուհի էր խմբակային բռնաբարության ենթարկվել: