News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամներ մի քանի անգամ այցելել են զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ  Խաչատուր Գիչյանի տուն, ուսումնասիրել նրա բեռնատարը, սակայն, չեն հայտնել՝ ինչ նպատակով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Խաչատուր Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ  ըստ Խաչատուր Գիչյանի ցուցմունքի, երբ նա իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել զինված խմբին, սակայն, ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներից հետո ստիպված է եղել այն նրանց տրամադրել։

«Ըստ իր ցուցմունքի՝ մի քանի անձինք մի քանի անգամ այցելել են, բեռնատարն ուսումնասիրել են, սակայն, չեն հայտնել, թե ինչի համար է պետք, հետո, երբ իմացել է, մեքենան չի տրամադրել, սակայն, սպառնալիքով վերցրել են»,–ասաց փաստաբանը՝ նշելով, որ  Խաչատուր Գիչյանը եղել է  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ցանկացել է մասնակցել խաղաղ ցույցերի, սակայն, ըստ իր ցուցմունքների՝ զինված խմբին օգնելու կամ նրանց նպատակների մասին չի իմացել։

Փաստաբանը նշեց, որ եթե իր պաշտպանյալի տված նախաքննական ցուցմունքները հաստատվեն եւ պարզվի, որ նա կապ չունի իրեն առաջադրված  մեղադրանքի հետ՝ այն է   զինված խմբին օժանդակելը, կարդարացվի եւ ազատ կարձակվի. «Նա հայտարարել է, որ սպառնալիքով են վերցրել մեքենան, եթե գործով պարզվի, որ այն անկախ իր կամքից է խմբին անցել եւ ինքն իր գործողություններով խմբին օժանդակելու դիտավորություն չի ունեցել, բնականաբար, այդ մեղադրանքը չի հաստատվի եւ, եթե նրան այլ գործողություններում չմեղադրեն՝ կարդարացվի եւ ազատ կարձակվի»,–ասաց փաստաբանը։

Հիեցնենք, որ Խաչատուր Գիչյանը կալանավորվել է հուլիսի 20-ից: Ըստ մեղադրանքի,  Խաչատուր Գիչյանը իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։

Նշենք, որ 9-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբն այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:

Հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ