News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում մի քանի կայք են փակել, որոնք հրապարակել են ոչ թե կառավարական պաշտոնական հաղորդագրությունները, այլ սեփական հոդվածները:

Փակվել են երկրի սոցիալական եւ քաղաքական կյանքին նվիրված հոդվածներ հրապարակող Sina, Sohu, NetEase եւ iFeng կայքերը, ինչպես նաեւ սոցցանցերում մի քանի էջեր: Այս ռեսուրսներին նաեւ տարբեր տուգանքներ են սպառնում:

BBC-ի հաղորդմամբ՝ իշխանություններն այս կայքերը քննադատել են ավելորդ անկախության եւ «մեծ ակտիվության համար, որոնք խախտում են օրենքներն ու կանոնակարգումը»:

Չինական մասնավոր լրատվամիջոցներում աշխատող լրագրողները հավատարմագրված են միայն մարզական եւ ժամանցային իրադարձություններ լուսաբանելու համար: Ըստ France Presse-ի՝ դրանք կարող են նաեւ լրատվական նյութեր հրապարակել, որոնք թողարկում է պետական Սինխուա գործակալությունը:

Ամեն դեպքում, որոշ մասնավոր կայքեր սեփական թիմն են ստեղծել, որոնք զբաղվում են լրահավաքությամբ կամ նույն լրագրողական հետաքննությամբ: Իշխանությունները, սակայն, պայքարում են նման տեղեկատվական ռեսուրսների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ