News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդական էվերտուրնեո քաղաքում երկրորդ անգամ մոծակներ բռնելու մրցույթ է անցկացվել: Հաղթող է ճանաչվել Քրիստոֆեր Էկերսունդը, որը 135 մոծակ է բռնել: Իսկ անցյալ տարվա հաղթող Թոմմի Կյուրոն երրորդ տեղում է հայտնվել՝ միայն 98 միջատ բռնելով:

Ըստ Lenta-ի՝ ընդհանուր առմամբ, մրցույթին 42 մարդ է մասնակցել: Նրանք 15 րոպե ժամանակ են ունեցել՝ հնարավորինս շատ մոծակ բռնելու համար:

Հաղթանակի համար Էկերսունդը 10 հազար կրոն է ստացել (շուրջ 1.2 հազար դոլար):

Նման մրցույթ անցկացնելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ քաղաքի վարչակազմն արգելել է տեղի անտառները մշակել մոծակների դեմ միջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ