News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թայլանդի հյուսիսային Փհիչիթ նահանգում շուրջ 100 կապիկներ հարձակվել են Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներով զբաղվող շտաբի վրա: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Կապիկները պատառոտել են քվեաթերթիկները:

«Շատ չար կենդանիներ էին: Բոլորը ոչնչացվել են»,- հայտնել է տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավար Փրայուն Չաքպաչարակուլը: Սոցցանցերի օգտատերերն արդեն կատակում են, որ կապիկներին ուղարկել է աքսորված նախկին վարչապետ Թաքսին Չինավատը:

Ըստ RFI-ի՝ Թայլանդում Սահմանադրության հանրաքվեն նախանշված է օգոստոսի 7-ին: Նոր Հիմնական օրենքում առաջարկվում է զգալիորեն ուժեղացնել զինվորականության իշխանությունը, չեղարկել կառավարության ղեկավարի ընտրության սկզբունքը, Սենատի կեսին նշանակել, ինչպես նաեւ մեծացնել դատարանների դերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ