News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մադագասկարի իշխանությունները սկսել են հետաքննել երկրի կենտրոնական հատվածում բնակելի տանը բռնկված հրդեհի պատճառները, որի արդյուքնում 38 մարդ է զոհվել, այդ թվում՝ 16 երեխա: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ոստիկանության հաղորդմամբ՝ Ամբալավատու գյուղում հրդեհը բռնկվել է գյուղում կազմակերպված տոնի ժամանակ, որին մասնակցողները նշել են տան վերանորոգման ավարտը: France Presse-ի տվյալներով, հրդեհի պահին տանը 39 մարդ է եղել, որոնցից 38-ը զոհվել է: Զոհերից ամենափոքրը 6 ամսական երեխա է:

Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել է ածխից, որն օգտագործել են տոնական կերակուրներ պատրաստելու համար: Ըստ Midi Madagasikara պարբերականի՝ դեպքի վայր հասած գյուղացիները չեն կարողացել ժամանակին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Նշվում է, որ զոհերի մեծ մասը մեկ ընտանիքի անդամներ էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ