News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում այսօր՝ հուլիսի 25-ի երեկոյան մեկնարկել է բողոքի հերթական ակցիան։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, առաջինը ելույթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, որն անդրադարձել է մի քանի տարածված տեղեկությունների։ «Հայաստանի իշխանությունները պարտավոր են հայտարարություն անել, որ որեւէ օտար զինվոր, վարձկան, տեխնիկա չի օգտագործվելու մեր ժողովրդի դեմ»,- ասաց Մարտիրոսյանը անդրադառնալով տարածված տեղեկություններով, իբր Կադիրովը պատրաստ է չեչեններ ուղարկել Հայաստան՝ «Սասնա ծռերի» դեմ։

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հավաքվածներին փոխանցեց «Սասնա ծռերի» ջերմ ողջույնները։ «Իրենք ընդամենը ուզում են, որ բարձր կորովի պայմաններում գտնվող հայաստանցիները ամենափոքր կասկած չունենան, որ իրենք իրենց հաղթած են համարում»,- ասել է Ենիգոմշանը եւ հավելել, որ չնայած նրանց վրա ճնշումների բոլոր փորձերին, «Սասնա ծռերը» չեն կոտրվելու, եւ կոչ են անում ժողովրդին՝ մեկ միլիմետր անգամ ետքայլ առաջ չանեն. «Շուտով 48 ժամ կլինի, որ տղաները չունեն սնունդ, էլեկտրականություն, բժշկական սպասարկում եւ կապ»։

Նա նշեց, որ առավոտյան վերջնաժամկետ էին տվել իշխանություններին, սակայն ժամկետը (20։00-ն-խմբ.) լրանալուց հետո որեւէ առաջընթաց չի գրանցվել։ Ենիգոմշյանը նշել է, որ չնայած երեկ հայտարարվել էր նոր բանագնացի մասին, բայց մինչ այժմ որեւէ բանակցություն չի եղել, առաջընթաց չկա։

Ենիգոմշյանը նաեւ նշել է, թե ոստիկանությունն այսօր ձերբակալել է «Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանին, որը առողջական խնդիրներ ունի։

Նշենք, որ այսօր ցերեկը հայկական տարբերանշաններով մի քանի ուղղաթիռներ են շրջել ՊՊԾ գնդի վրայով։ Պատկան մարմինների կողմից այդ կապակցությամբ որեւէ մեկնաբանություն չի արվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ