News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անընդունելի է համարում Պաղեստինի հարցով ստատուս-քվոն եւ հանդես է գալիս բանակցային գործընթացի վերսկսման օգտին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է հետագայում նույնպես աջակցել Պաղեստինի խնդրի լուծմանը՝ գործելով ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր բազմակողմ ձեւաչափերով:

«Այժմյան ստատուս-քվոն անընդունելի ենք համարում եւ հանդես ենք գալիս բանակցային գործընթացը հնարավորինս արագ վերսկսելու համար պայմաններ ստեղծելու օգտին, որն ուղղված կլինի անկախ, կենսունակ, տարածքային առումով ամբողջական պաղեստինյան պետության ստեղծմանը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը խաղաղ կգոյակցի հարեւանների հետ»,- Արաբական պետությունների լիգայի երկրների նախագահներին եւ կառավարություններին ուղղված ողջույնում ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ