News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեհաստանը կարծում է, որ Գերմանիայի իշխանություներն ու անվտանգության ապահովման համար պատասխանատուները պետք է բացատրեն, թե ինչու այդ երկրում գործը հասավ միգրանտների կողմից ահաբեկչությունների եւ հարձակումների: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:

«Մեզ վստահեցնում էին, որ մեծ թվով միգրանտների տեղակայումը, Եվրոպայի դռների բացումը որեւէ խնդրի չի հանգեցնի: Պարզվում է՝ խնդիրներ կան»,- նշել է լեհ պաշտոնյան:

Վաշչիկովսկին խոստովանել է, որ որոշ միջադեպեր ուղղակիորեն կապ չունեն դեպի Եվրոպա փախստականների վերջին հոսքի հետ, բայց մի շարք դեպքերի ուղղակիորեն մասնակցել են մարդիկ, որոնք Եվրոպայում են հայտնվել միգրացիոն այդ ալիքի հետ:

«Եվրոպացի քաղաքական գործիչների, գերմանական գործիչների եւ հատուկ ծառայությունների վստահեցումները, թե Եվրոպան անվտանգության մեջ է, անհիմն են»,- փաստել է Լեհաստանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Վարշավան արեւմտյան գործընկերներից այնպիսի գործողություններ է ակնկալում, որոնք Եվրոպան կպաշտպանեն նոր հարձակումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ