News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորենացի փողոցում հավաքված բազմությունը երթ է սկսել Երեւանի փողոցներով։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, երթը, ըստ կազմակերպիչների, անցնելու է Խորենացի փողոցով, Նարդոսով, Նալբանդյանով, Թումանյան փողոցով դեպի Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակով եւ Տիգրան Մեծով վերադառնալու են Խորենացի փողոց։ Երթուղին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Երթի մասնակիցները վանկարկել են «Պավլիկ» եւ «Միացիր», փողոցներով անցնող վարորդները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։

Նշենք, որ երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության փոքրաթիվ ուժեր։

Ավելի վաղ հանրահավաք էր կայացել, որի ընթացքում ելույթ էին ունեցել Արմեն Մարտիրոսյանը, Ալեք Ենիգոմշյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Արձագանք. Ստուդիայի հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության անգամ Դավիթ Սանասարյանը, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը։ Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ իրենց պահանջները չեն փոխվել։ Նրանք նաեւ պահանջում են վերականգնել «Սասնա ծռեր» խմբի սնունդը, էլեկտրականությունը, բուժօգնությունն ու կապը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ