News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳ նախարարությունը Թուրքիայում դեսպանի պաշտոնի մրցույթ է հայտարարել: Այս մասին գրում է Newsru-Israel-ը՝ վկայակոչելով «Հաարեց» պարբերականը: Պաշտոնի հավակնորդը պետք է դիվանագիտական աշխատանքի փորձ ունենա:

Մրցույթի պայմանների մասին տեղեկացվել են Իսրայելի ԱԳՆ-ի բոլոր աշխատակիցները երկրի ներսում եւ արտերկրում: Հայտարարությունում նշվում է, որ դեսպանը պետք է պաշտոնը ստանձնի անմիջապես:

Հունիսի 27-ին Իսրայելն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր ստորագրելու մասին, որի շրջանակում Իսրայելը պարտավորվեց Թուրքիային շուրջ 20 մլն դոլար վճարել՝ որպես փոխհատուցում 2010 թվականին գրանցված բախման արդյունքում թուրքական նավի տուժածների ընտանիքներին: Իսկ Թուրքիան հնարավորություն ստացավ մասնակցել Գազայի հատվածի վերականգնմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ