News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը ձերբակալված չէ, այլ անցել է ընդհատակ։ Այսօր՝ հուլիսի 25-ին տեղեկություն էր տարածվել, թե ոստիկանությունը հետապնդում է Սիմոնյանին, ապա Խորենացի փողոցի հանրահավաքում Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, թե նրան ձերբակալել են։

Քիչ առաջ Սյուզան Սիմոնյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի ժողովուրդ, ես լսեցի, որ իմ զինակիցները տեղեկություն ունեն, որ ես ձերբակալված եմ: Սակայն դա այդպես չէ:

Ես, պարզապես, անցա ընդհատակ անմիջապես այն պահից հետո, երբ տեղեկացա, որ ոստիկանությունը փնտրում է ինձ իմ երկրորդ բնակարանում, որտեղ ես գրանցված եմ: Մինչ ընդհատակ անցնելս, ես դիմեցի իրավապաշտպաններին, սակայն նաեւ արագ որոշում կայացրեցի, որ ավելի լավ է ապօրինի քաշքշուկների մեջ չընկնեմ, որպեսզի կարողանամ աշխատել:

Իրավապաշտպաններն այդպիսի տպավորություն ստացան, քանի որ իրենց հետ կապվելուց հետո, ես լքեցի իմ բնակարանը: Ընկերներս նույնպես այդպիսի տպավորություն ստացան, քանի որ նրանց համար էլ անհասանելի դարձա:

Քանի որ ես հանդիսանում եմ Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատուն , ստիպված էի ընդհատակ անցնել, որպեսզի կարողանամ հնարավորինս շարունակել իմ աշխատանքը:  Շատ շուտով ես կրկին կանցնեմ տեղեկատվական դաշտը համակարգելու իմ պարտականությանը»,- նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ