News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շուրջ 220 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում։

Նախօրեին երեկոյան կրկին մեծ բազմություն է հավաքվել Խորենացի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունեցելԱրմեն Մարտիրոսյանը, Ալեք Ենիգոմշյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Արձագանք» ստուդիայի հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը։ Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ իրենց պահանջները չեն փոխվել։ Նրանք նաեւ պահանջում են վերականգնել «Սասնա ծռեր» խմբի սնունդը, էլեկտրականությունը, բուժօգնությունն ու կապը։

Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ ժողովուրդն իշխանություններին ժամանակ է տալիս մինչեւ առավոտյան ժամը 9-ը։ Այդ ժամին նախաձեռնող խումբն ու քաղաքացիները իրենց հետ սնունդ կբերեն Խորենացի փողոց, իսկ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խնդրեցին կապ պահել ոստիկանության ներկայացուցչի հետ, որ այդ սնունդի փոխանցումը «Սասնա ծռերին» րոպեների ընթացքում դառնա իրականություն։ Ենիգոմշյանը նշել է, որ չնայած երեկ հայտարարվել էր նոր բանագնացի մասին, բայց մինչ այժմ որեւէ բանակցություն չի եղել, առաջընթաց չկա։

Հանրահավաքից հետո երթ է տեղի ունեցել Երեւանի փողոցներով. նրանք վանկարկել են «Պավլիկ» եւ «Միացիր», փողոցներով անցնող վարորդները ազդանշաններով ողջունել են երթի մասնակիցներին։ Եթրին է միացել նաեւ Նիկոլ Փաշինյանը, նրան ծափերով են դիմավորել:

Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի տղաները թվով երրորդ մեքենան են հրդեհել՝ իրենց բողոքը հայտնելով, որ զրկված են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։

Նշենք, որ նախօրեին կալանավորվել է «Սասնա ծռեր» խմբից Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբայրը՝ Արարատ Խանդոյանը: Նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը հայտարարել է, որ անցնում է ընդհատակ։

Նշենք, որ արդեն 90-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ