News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 35 տարվա ազատազրկման է դատապարտվել խոշորագույն թմրաբարոններից մեկը, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:

Կոլումբացի Դանիել Բարերա Բարերան, որը հայտնի է որպես «Խելագար» (El Loco), զբաղվում էր կոկաինի մաքսանենգությամբ: Դատավոր Գրեգորի Վուդսը մերժել է Բարերայի պատիժը մեղմացնելու մասին դատապաշտպանի խնդրանքը՝ հաշվի առնելով, որ «Խելագարը» աջակցում էր քննությանը, մյուս թմրադիլերներին հանձնվելու կոչ էր արել ու ազատ արձակել առեւանգվածներին:

Բացի պատիժը կրելուց թմրաբարոնը պետք է 20 մլն դոլարի չափով տուգանք վճարի:

Դատախազների տվյալներով Բարերան մոտ 720 տոննա կոկաին է տեղափոխել Կոլումբիայից ԱՄՆ ՝ չորս մայրցամաքներում թմրադեղերի տարածման խոշոր գործողության շրջանակում: Բարերան խոստովանել է, որ 1998-2011 թթ. տարեկան 400 տոննա կոկաին է տարածել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ