News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ իշխանություններին, առջարկելով թույլ տալ իրեն սնունդ փոխանցել ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «սասնա ծռեր» խմբի անդամներին:

Դիմումն ուղղված է ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ կոչով դիմել է  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Հայ եկեղեցու հոգեւոր բոլոր առաջնորդներին՝ նշելով.

«Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 9.00-ին ես պետք է սնունդ փոխանցեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած հայրենակիցներին: Խնդրում եւ ակնկալում եմ սնունդի փոխանցման հարցում ձեր աջակցությունը: Մեր հայրենակիցների մասին հոգատարությունը նաեւ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերի եւ հոգեւոր սպասավորների պարտականությունն է»:

Այս պահին պատգամավորը գտնվում է Խորենացի փողոցում, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս մտնել ՊՊԾ գնդի տարածք: Փոստանջյանն այս մասին տեղեկացրել է ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբին:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նախօրեին հայտարարել էր, որ ներսում գտնվողները 2 օր է չունեն սնունդ, լեկտրականություն ու դեղորայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ