News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ՀԿ-ն դատապարտել է Թուրքիայում լրագրողների զանգվածային ձերբակալությունները ու հայտարարել, որ լրատվամիջոցների աշխատակիցներին ձերբակալել են ոչ թե հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու, այլ իշխանություններին քննադատելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն հեղաշրջման անհաջող փորձը օգտագործել որպես պատրվակ քննադատաբար տրամադրված լրագրողներին հետապնդելու համար»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: «Լրագրողները չպետք է վճարեն կառավարությունը տապալելու՝ սպաների ապօրինի փորձի համար: Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ են անում լրագրողներին նրանց հայացքների համար բանտեր չգցել»,- ասել է հիմնադրամի ներկայացուցիչ Նինա Օգնիանովան:

Ավելի վաղ NTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիայի դատախազությունը 42 լրագրողների ձերբակալելու որոշում է կայացրել: Նրանց խուզարկելու ու ձերբակալելու գործողությունը իրականացվում է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածով: Անկարան Գյուլենին է մեղադրում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Հուլիսի 16-ի գիշերը ապստամբները փորձել են Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնել, որը իշխանությունները կանխել են: Ըստ վերջին տվյալների՝ դիմակայության հետեւանքով, որը ծավալվել էր Ստամբուլում ու Ակարայում, զոհվել է Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ էլ վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ