News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր իսլամական քարոզիչ ֆեթուլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ձախողված պետհեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է բռնապետական ռեժիմի ձգտելու մեջ: Այս մասին Գյուլենը գրել է New York Times թերթի սյունակում:

«Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ես այն վճառականորեն դատապարտել եմ: Կառավարությունը պետք է հաղթի խաղաղ ճանապարհով, ազատ ու արդար ընտրությունների, ալ ոչ թե ուժի միջոցով»,- գրել է Գյուլենը: «Այդուհանդերձ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը հետզհետե դառնում է ավտորիտար իշխանության ավելի մեծ կողմնակից, անհապաղ ինձ մեղադրեց խռովությունը կազմակերպելու մեջ»,- հավելել է քարոզիչը:

«Էրդողանի մեղադրանքները զարմանալի չեն՝ թե դրանք, թե իմ մասին նրա ասածները ապացուցում են, որ նա վտանգավոր ձգտում ունի դեպի միանձնյա կառավարում»,- համարում է Գյուլենը:

Նա նորից կոչ է արել իրեն չարտահանձնել Թուրքիային, որտեղ նրան արդար դատաստան չի սպասվում: Բացի դրանից, նա Էրդողանին մեղադրել է ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելու մեջ: «Թուրքիայի նախագահը շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին, սպառնալով ԻՊ-ի դեմ պայքարում նվազեցնել իր աջակցությունը միջազգային կոալիցիային», գրում է Գյուլենը:

«Չայած ապացույցների ու արդար դատավարության հնարավորության բացակայությանը՝ նա մտադիր է հասնել նրան, որ ինձ արտահանձնեն»,- գրում է քարոզիչը:

Գյուլենը նաեւ հիշեցրել է արմատական իսլամի դեմ իր դիրքորոշման մասին. «Իմ փիլիսոփայությունը՝ համընդգրկուն ու բազմակարծիք իսլամը, որը նվիրված է ցանկացած հավատքին մարդու ծառայությանը, հակասում է զինված ապստամբությանը»,- շեշտել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ