News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման աջակցություն է հայտնել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ անվանելով նրան պետության նախագահ դառնալու միակ արժանի թեկնածու, հայտնում է CNBC–ն։

«Կա միայն մեկ մարդ, որին ես վստահում եմ, եւ որը նախագահ դառնալու որակներ ունի։ Դա Հիլարի Քլինթոնն է»,– ասել է Օբաման։

Նա հիշեցրել է, որ 2008-ին փրայմերիզում Բարաք Օբամայի հաղթանակից հետո Քլինթոնը նորից սկսել է ծառայել իր երկրին այս անգամ պետքարտուղարի պաշտոնում։

Առաջին տիկինը նաեւ նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուի կամային հատկանիշները՝ հավելելով, որ Քլինթոնն արտահայտում է ամերիկացի ժողովրդի բնավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ