News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ, հայտնել է երկրի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը իր ռուսաստանցի գործընկեր Արկադի Դվորրկովիչի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պարոն դեսպանը մեզ տեղեկացրել է՝ մեր հարգարժան նախագահը հաստատել է, որ օգոստոսի 9-ին կլինի Պետերբուրգում»,- ասել է Շիմշեքը:

Թուրք փոխվարչապետը հավելել է, որ երկրներին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ կարգավորել երկկողմ հարաբերությունները:

Արկադի Դվորկովիչը նշել է, որ խոցված Սու-24-ի համար Թուրքիայի ներողությունը Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերականգնման հիմք է ստեղծել:

Ռուսասատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ճգնաժամն առաջացել էր անցյալ տարվա նոյեմբերին, երբ թուրքական կործանիչը Սիրիայում խոցել էր ռուսական Սու-24-ը: Երկրների միջեւ հարաբերությունները սկսել են կարգավորվել միայն հունիսին, երբ Էրդողանը խոցված ինքնաթիռի եւ զոհված օդաչուի համար ներողություն էր խնդրել։

Էրդողանի այցը Ռուսաստան կկայանա Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքների ֆոնին: Ապստամբությանը մասնակցության կասկածյալների թվում են նաեւ ռուսական ռմբակոծիչը խոցած օդաչուները: Այժմ երկու օդաչուն էլ ձերբակալված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ