News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր մոլորակի ամենաբարձրահասակ տղամարդիկ են ճանաչվել հոլանդացիները, իսկ ամենաբարձրահասակ կանայք՝ լատվուհիները: Այս մասին հայտնում է eLife ամսագրում հրապարակած նոր հետազոտությունը:

Նիդեռլանդներում տղամարդկանց միջին հասակը կազմում է 182.5 սմ, իսկ Լատվիայում կանանց միջին հասակը՝ 168 սմ:

Ըստ հետազոտության տվյալների ՝ 1914-ից հետո 187 երկրներում նկատվում է մարդկանց հասակի թռիչքաձեւ աճ: Այդ աճը առավել ակնհայտ է իրանցի տղամարդկանց շրջանում, նրանց հասակը ավելացել է միջինը 16 սմ-ով, եւ Հարավային Կորեայի կանանց շրջանում, որոնք միջինը 20 սմ-ով բարձրահասակ են դարձել, քան 100 տարի առաջ էին:

Ամենաբարձրահասակ տղամարդիկ ապրում են Բելգիայում, Էստոնիայում, Լատվիայում ու Դանիայում, կանայք ՝ Նիդեռլանդներում, Էստոնիայում ու Չեխիայում: Ամենացածրահասակ տղամարդիկ Արեւելյան Թիմորում են, նրանց միջին հասակը չի գերազանցում 160 սմ-ն: Ամենացածրահասակ կանայք՝ 150 սմ միջին հասակով, ապրում են Գվատեմալայում, ընդ որում 1914-ին նրանց միջին հասակը ընդամենը 140 սմ էր:

Առհասարակ, տղամարդկանց միջին հասակը 12 սմ-ով բարձր է կանանց միջին հասակից:

Ընդունված է համարել, որ ամենաբարձրահասակ տղամարդիկ ապրում են Աֆրիկայում, սակայն ըստ գիտնականների վերլուծության, Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի երկրների բնակիչները հիմա ավելի ցածրահասակ են դարձել, քան 30-40 տարի առաջ էին:

Մարդու հասակի փոփոխությունները գիտնականները բացատրում են գենետիկայով, սակայն շրջակա միջավայրը նույնպես ազդում է դրանց վրա: Բացի դրանից հասակի վրա ազդում են նաեւ սանիտարական պայմանները, սնունդը ու առողջապահական համակարգի մակարդակը: Կարեւոր գործոն է նաեւ կնոջ առողջությունը հղիության ընթացքում:

Գիտնականները նշում են, որ բարձրահասակ մարդկանց շրջանում ավելի ցածր է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը, սակայն նրանք ավելի հակված են քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ