News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը խնդիրների չի բախվում Եվրամիության հետ համագործակցության մասին նոր փաստաթղթի հարցով բանակցություններում։ Այս մասին հուլիսի 26-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ բանակցություններն, ընդհանուր առմամբ, ընթանում են ըստ գրաֆիկի։ Ամսական մի քանի անգամ փոխադարձ այցելություններ եւ տեսախորհրդակցություններ են ընթանում։ Մինչեւ տարեվերջ պետք է կայանա բանակցային 2 խոշոր փուլ։ Բանակցությունների ավարտի հստակ ժամկետներ նշելն անհնար է, որպեսզի ավելորդ խիստ սահմաններից չտուժի բովանդակությունը։ Փոխնախարարի խոսքով՝ հարցեր չեն առաջանում նաեւ ապագա փաստաթղթի այնպիսի զգայուն կետի շուրջ, ինչպիսին առեւտուրն ու ներդրումներն են (այս կետը մյուսներից շատ ԵՏՄ անդամակցության հետ համաձայնեցնելու կարիք ունի)։ Տեքստից որոշ դրվագներ արդեն համաձայնեցվել են, մյուսները դեռ քննարկվում են։

«Քանի որ Հայաստանը նախկինում արդեն անցել է ԵՄ–ի հետ փաստաթղթի նախապատրաստման ճանապարհով, նոր փաստաթուղթն ավելի արագ է կազմվում։ Մյուս կողմից՝ դժվարությունն այն է, որ դրա դրույթները պետք է համաձայնեցվեն ԵՏՄ անդամակցության մասին համաձայնագրին»,– հավելեց Գարեգին Մելքոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ