News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունը խնդրում է զերծ մնալ բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց: Այս առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.

«ՀՀ առողջապահության նախարարությունը եւ առողջապահական ողջ համակարգը հուլիսի 17-ից ի վեր մշտապես պատրաստակամ են  եղել եւ արել են ամեն հնարավորը, այսօր էլ շարունակում են մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բուժօգնության կարիք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի հետեւանքով բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվել եւ տրամադրվում է պատշաճ բուժօգնություն։ Նախարարությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում նրանց առողջական վիճակը եւ բուժման ընթացքը։ Տուժածների զգալի մասն ապաքինվելով դուրս է գրվել հիվանդանոցներից, մի մասն էլ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Անհրաժեշտ ենք համարում նաեւ նշել, որ շտապօգնության մեքենան շարքից հանելը եւ վարորդին պատանդ պահելը, բանակցությունների արդյունքում ստեղծված զեզոք գոտում զենքի առկայությունը եւ դրա գործածումը, կրակոցներն ամենեւին չեն նպաստում բուժօգնության կազմակերպման համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը եւ խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը` Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 6-8 մեքենա դեպքի վայրում եւ դրա հարակից տարածքում առ այսօր հերթապահություն է իրականացնում` անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու նպատակով։ Շտապբուժօգնության մնացած մեքենաները մայրաքաղաքի բնակչությանն սպասարկում են մեծ ծանրաբեռնվածությամբ։

Տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել յուրաքանչյուր դիմողի` թե՛ զինված խմբի անդամներին, թե՛ ոստիկանության աշխատակիցներին, թե՛ տարածքի բնակչությանը եւ թե՛ հավաքների մասնակիցներին։ Ըստ անհրաժեշտության` կազմակերպվել է բուժօգնության կարիք ունեցողի տեղափոխումը հիվանդանոց։

Ինչ վերաբերում է զինված խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա մինչ օրս բուժօգնություն ստացող վիրավորին պարբերաբար առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց նրա վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, տեղեկացվել է հնարավոր հետեւանքների մասին, սակայն առաջարկը մշտապես մերժվել է զինված խմբի կողմից:

Մեկ անգամ եւս խնդրում ենք զերծ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը նվիրումով եւ պատրաստակամորեն կատարող բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց եւ ավելորդ լարվածություն չստեղծել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ