News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը կմասնակցի Սեւծովյան ավազանի երկրներում միջսահմանային նախագծերի աջակցության Եվրամիության նոր ծրագրին։ Այս մասին հուլիսի 26-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 54 մլն եվրո։ Դրան մասնակցում է Սեւծովյան ավազանի ԵՄ երեք երկիր՝ Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, ինչպես նաեւ այդ ավազանի՝ ԵՄ անդամ չհանդիսացող 8 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։

Ծրագրի նպատակն է խթանել միջսահմանային համագործակցությունը, հիմնականում ոչ առեւտրային կազմակերպությունների շրջանում։ Պոտենցիալ մասնակիցների թվում են ՀԿ–ները, ուսումնական հաստատությունները, մշակույթի, զբոսաշրջության եւ տարածաշրջանային զարգացման միությունները, ինչպես նաեւ գիտահետազոտական կազմակերպությունները, արգելանոցների եւ հատուկ պահպանվող տարածքների աշխատակազմերը։ Դիմումում պետք է լինեն առնվազն 3 երկրների կազմակերպություններ։ Մեկ նախագծին հատկացնում են 300 հազարից 1,5 մլն եվրո՝ ամբողջովին դրամաշնորհի տեսքով։

«Առաջին փուլում՝ մի քանի տարի առաջ, Հայաստանից մասնակցում էր ավելի քան 20 կազմակերպություն։ Իսկ նոր ծրագիրը կշարունակվի մինչեւ 2020 թվականը, եւ բացառված չէ, որ նաեւ դրանից հետո»,– հավելեց Մելքոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ