News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա Ծռերի»  միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված  50-ամյա Աշոտ Պետրոսյանի եւ 29-ամյա Հովհաննես Հարությունյանի վիճակը միջին ծանրության է: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական եւ  թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը: Նա նշել է, որ քաղաքացիներն իրենց մոտ են տեղափոխվել գիշերը՝ 2:50-ի սահմանում:

Հարություն Մանգոյանի խոսքով՝ Աշոտ Պետրոյանը ստացել է զույգ ստորին վերջույթների հրազենային-գնդակային վիրավորում եւ աջ ազդոսկրի կոտրվածք: Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ազդոսկրի կույր գնդակային վիրավորում, աջ սրունքի միջանցիկ գնդակային վիրավորում, աջ սրունքի կոտրվածք:

«Այս պահին վիճակը գնահատվում է միջին ծանրության կայուն, երկուսի գիտակցությունն էլ տեղն է: Կատարվում է սովորական սիմպտոմատիկ թերապիա, ցավազրկում, հեղուկներ: Հետվիրահատական ընթացքը դժվար է ասել՝ որքան կտեւի, բայց վերակենդանացման փուլը, վստահ եմ, երկար չի տեւի, որովհետեւ վիճակը միջին ծանրության է եւ վերահսկելի»,-ասել է նա:

Բժշկի խոսքով, կոտրվածքը եւս առաջացել է հրազենային վնասվածքի պատճառով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը (նկարիչ Աշոտ) ու Հովհաննես Հարությունյանը։

Ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։

Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Ներկայումս երկու վիրավորները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ