News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամները ապահովված են սննդով: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Երեւանի Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին ասել է  ոստիկանության ներկայացուցիչ, որը չցանկացավ ներկայանալ: Խորենացի փողոցում գտնվող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մոտենալով՝ փոխգնդապետը տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների սննդի հարցը լուծվել է, նրանց փոխանցվել է սնունդ, սակայն, պատգամավորը տարակուսանքով մոտեցավ նրա ասածներին՝ նշելով, որ  չի հավատում:

Նշենք, որ ոստիկանության լրատվության ծառայությունից եւս նշել են, որ «Սասնա ծռերի» անդամներին  փոխանցվել է սնունդ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ իշխանություններին, առաջարկելով թույլ տալ իրեն սնունդ փոխանցել ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, սակայն, այսօր ոստիկանությունը ցուցարարներին թույլ չտվեց սնունդ փոխանցել «Սասնա ծռերին»:

Բացի այդ, «Հիմնադիր Խորհրդարանը» հայտարարություն է տարածել, նշելով. «Այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ