News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսում ուժի մեջ է մտել նոր ռազմական ուսմունքը։ Այս մասին ասված է 2016-ի հուլիսի 26-ին ընդունված՝ «Բելառուսի Հանրապետության ռազմական ուսմունքի հաստատման մասին» №412-З օրենքի մեջ, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։

Նոր Ռազմական ուսմունքի դրույթները հիմնվում են աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատականների, դրա միջնաժամկետ հեռանկարների զարգացման, Բելառուսի զինված պաշտպանության գիտական ուսումնասիրությունների եւ ռազմական անվտանգության կառուցման եւ ապահովման փորձի վրա։ Դրանք կոնկրետացվում են հանրապետության պաշտպանական պլանում։

«Ընդունելով զուտ պաշտպանական բնույթ կրող Ռազմական ուսմունքը՝ Բելառուսի Հանրապետությունը առաջնորդվում է նրանով, որ ոչ մի պետություն իր համար հակառակորդ չէ։ Բելառուսի Հանրապետությունը դատապարտում է ցանկացած ռազմական հակամարտություն՝ որպես քաղաքականության իրականացման միջոց եւ հավատարիմ է վեճերի խաղաղ կարգավորմանը։ Միաժամանակ Բելառուսի Հանրապետությունը կպաշտպանի իր ազգային շահերը բոլոր առկա միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ, եւ իրեն իրավունք է վերապահում ռազմավարական զսպման կանխարգելիչ միջոցներ ընդունել ներքին զինված հակամարտության չեզոքացման եւ հարձակումների կանխման նպատակով»

Ռազմական ուժի կիրառումը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց բոլոր քաղաքական–դիվանագիտական, իրավական, տնտեսական, տեղեկատվական, գաղափարական եւ այլ միջոցների ընդունելը բացառելուց հետո»,– ասված է նորմատիվ ակտի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ