News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հենրիխ Հայնեի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, թե ինչպիսին են եղել մեր վերջին ընդհանուր նախնու ֆիզիոլոգիական առանձնահատկություններն ու բնակության միջավայրը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Microbiology  ամսագրում, հայտնում է RNS–ը։

Վերջին ունիվերսալ ընդհանուր նախնին (last universal common ancestor, LUCA) Երկիր մոլորակի վրա ապրող բոլոր ապրողների մերձավոր ընդհանուր նախնին է։ Նա ապրել է մոտավորապես 3.5-3.8 մլրդ տարի առաջ։ Նոր ուսումնասիրությունների շրջանակում աշխատության հեղինակներն ուսումնասիրել են սպիտակուց կոդավորող 6.1 մլն գեն եւ վերականգնել LUCA–ի մանրէական էկոլոգիան։ 286.514 սպիտակուցային կլաստերներից գիտնականներն առանձնացրել են  գեների 355 ընտանիք, որոնք տանում են դեպի մեր ընդհանուր ունիվերսալ նախնին։

Գիտնականները ենթադրում են, որ LUCA–ն կարող էր ողջ մնալ բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաեւ առանց թթվածնի՝ էներգիա ստանալով ածխաթթու գազից եւ ջրածնից։ Դրանից բացի, նրան մետաղների առկայություն է անրաժեշտ։ Գիտնականներին վաղուց հուզում էր հարցը, թե կարող է արդյոք կյանք առաջանալ հիդրոտերմալ աղբյուրների կողքին։ Նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ վերջին ունիվերսալ օրգանիզմները կարող էին ապրել նման պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ