News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ռուանա քաղաքի արվարձանում պատանդներ վերցնելու գործողությունը նախապես պլանավորված էր։ Այս մասին ասել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ–Անրի Բրանդեն։

«Դրդապատճառների մասին դեռ վաղ է խոսել։ Կարող եմ ասել, որ ակնհայտ է, դրանք ագրեսիվ եւ նախապես պլանավորված գործողություններ են եղել, որոնք, անխոս, նախապես էին պատրաստվել»,– ասել է Բրանդեն BFMTV հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով՝ պատանդ վերցնողները դուրս են եկել եկեղեցուց եւ տեղում չեզոքացվել ոստիկանության կողմից։ Շենքի ներսում ոստիկանությունը հայտնաբերել էր սպանվածի մարմինը, եւս մեկ մարդ «կենաց–մահու պայքար» է տալիս։ Բրանդեն նշել էր, որ այս պահին մասնագետներն ուսումնասիրում են դեպքի վայրը, ստուգում են պայթուցիկի առկայության փաստը։

Այսօր՝ ժամը 9։45–ի սահմաններում, երկու զինված անհայտ անձ Սենթ Էթյեն դյու Ռուվրե եկեղեցում 5 մարդու էին պատանդ վերցրել։ Նախնական տեղեկություններով՝ ոստիկանությունը սպանել է չարագործներին։ Պատանդներից առնվազն մեկը՝ ենթադրաբար հոգեւորական, զոհվել է։ Մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի վայր է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Ռուանը երկրի ղեկավարի հայրենի քաղաքն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ