News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխարհում անգամ տեսականորեն չկա մի գերտերություն, որը գիշերները չի քնում, երազում է ուժեղ Հայաստանի մասին։ Այս մասին հուլիսի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է կառավարման ոլորտի մասնագետ Հարություն Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ ճգնաժամերի ժամանակ միշտ ակտիվանում են արտաքին ուժերը։ «Եվ երբ ասում են, թե Ռուսաստանը մեր անվտանգության երաշխիքն է, կամ Արեւմուտքը մեզ դեպի քաղաքակիրթ աշխարհ է տանում, երբեք մի՛ հավատացեք դրան։ Ոչ մի արտաքին ուժի ուժեղ Հայաստան պետք չէ, քանի որ այն կխանգարի այդ նույն գերտերություններին։ Բոլոր արտաքին ուժերի սկզբունքը «բաժանիր, որ տիրես»–ն է»,– նշել է Մեսրոպյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ