Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ 82-ամյա Խ. Կ.-ն դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ: