News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ, եւ առաջիկա ծրագրերն առավելապես ուղղված կլինեն փոքր տնտեսությունների խթանմանն ու պարենային անվտանգության ապահովմանը: Այս մասին, հուլիսի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբին կողմերը քննարկել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Ընդգծելով, որ այդ ծրագրերը մեծապես նպաստել են Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը` նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ այսուհետ եւս ԵՄ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել մեր երկրում ագրարային ոլորտի զարգացմանը:

Այս համատեքստում նախարարը հատկապես կարեւորել է նորաստեղծ կոոպերատիվներին աջակցելու անհրաժեշտությունը:

«Կոոպերացիան մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հիմնական գրավականն է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել այս շարժման խթանման եւ նոր կոոպերատիվների ձեւավորման ուղղությամբ», - նշել է նախարարը:

Բարձր գնահատելով հատկապես վերջին տարիներին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ձեւավորված սերտ հարաբերությունները` Բարքերը վերահաստատել է, որ ԵՄ ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ, եւ առաջիկա ծրագրերն առավելապես ուղղված կլինեն փոքր տնտեսությունների խթանմանն ու պարենային անվտանգության ապահովմանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ ԵՄ ծրագրերի շնորհիվ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում կոոպերացիայի խթանման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Երեւանում անցկացվող ամենամյա «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» փառատոնի ընթացիկ աշխատանքներին: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից:

Ջոն Բարքերը հավելել է, որ այս տարի փառատոնին իրենց արտադրանքը կներկայացնեն նաեւ ԵՄ կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստեղծված կոոպերատիվները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ