News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 26-ին, շարունակվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատավարությունը:

Այսօր ցուցմունք տվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Կարեն Դավթյանը: Նա պատմեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, դեպքի օրը միայն կրակոցներ է լսել, սակայն ՔԿՀ-ից դուրս չի եկել, շարունակել է իր աշխատանքը հիմնարկի տարածքում:

«Հիմնարկի ղեկավարությունից հետո ասացին, որ դուրս գամ, մեքենայիս դուռը բացեմ, քանի որ կրակոցներից մեքենաս վնասվել էր: Դուրս եմ եկել, տեսել, որ մեքենայիս մի կողմը սետկա էր դարձել, բալոնն էլ էր վնասվել, բայց բարեբախտաբար, չէր պայթել»,- ասաց Կարեն Դավթյանը:

Վկա Խալաթյանը նույնպես նշեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, երբեւիցե չի տեսել:

«Ես այդ ժամանակ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի աշխատում, տեսակցությունների բաժնում: Ինձ մոտեցավ Վարդգես անունով մեկը, տվեց իր ու Աշոտ Ղազարյանի անձնագրերն ու ասաց, որ լրացնեմ, որ երրորդ անձն էլ գա ու միասին մտնենք Դավիթ Իսպիրյան անունով կալանավորի հետ: Վարդգեսն ինձ ասաց, որ հոպարը տեղյակ է, հոպարն էլ ի դեպ քրեակատարողական հիմնարկի այդ ժամանակվա պետ Ռուբիկ Ստեփանյանն էր: Ես հրաժարվեցի լրացնել, ասացի՝ թող գա այդ անձը, կլրացնեմ: Ավելի ուշ Վարդգեսը նորից մոտեցավ ու ասաց, որ արդեն լրացնեմ, որովհետեւ երրորդ անձը մոտենում է: Ես լրացրի, գնացի ուրիշ սենյակ, այդ ընթացքում էլ կրակոցներ լսեցի: Արագ կալանավորներին տարել ենք խցեր: Հետո եմ իմացել, որ այդ երրորդ անձը Լեւոն Ղազարյանն էր»,- ասաց վկան:

Դատավորը հետաքրքրվեց՝ Լեւոն Ղազարյանի «հոպա՞րն» է ՔԿՀ-ի նախկին պետին, Խալաթյանը դրական պատասխան տվեց:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 9-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային երեքն էլ մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ