News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նորից սեր է խոստովանել իր կնոջը՝ Միշելին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առաջին տիկինը Ֆիլադելֆիայում ելույթ էր ունեցել Դեմոկրատական կուսակցության համագումարում։

«Անհավանական կնոջ անհավանական ելույթը»,– գրել է Օբաման Թվիթերում։ Պետության ղեկավարի խոսքով՝ նա հպարտ է իր կնոջով։

ԱՄՆ նախագահը նշել է, որ պետության «բախտը բերել է»՝ ունենալ նման առաջին տիկին։ «Ես քեզ սիրում եմ, Միշե՛լ»,– հավելել է նա։

Դեմոկրատական կուսակցության համագումարում ԱՄՆ նախագահի կինը աջակցություն է հայտնել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ