News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրիտանական Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի The Beatles–ի առաջատար Ջոն Լենոնին պատկանող Austin Princess լիմուզինը, հայտնում է Daily Record–ը։

1956–ին Մեծ Բրիտանիայում արտադրված մեքենան Լենոնը գնել էր 1971–ին։ Հազվագյուտ նմուշը վաճառվելու է Լենոնի ստորագրությամբ բնօրինակ փաստաթղթի հետ։

Լիմուզինը, որը երաժիշտը ձեւափոխել էր 5 օդանավային աթոռներով, 1972-ին հայտնվել էր Լենոնի եւ նրա կնոջ՝ Յոկո Օնոյի համատեղ Imagine ֆիլմում։

Աճուրդը կայանալու է սեպտեմբերի 7-ին Լոնդոնում։ Մեքենայի նախնական գինը 250 հազար ֆունտ է։ Հասույթի մի մասը տրամադրվելու է բարեգործության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ