News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրազդանի 10-ամյա բնակիչ Տիգրան Սարիբեկյանի մոտ առողջական խնդիրներ առաջացել են, երբ նա ընդամենը 1 տարեկան էր: Հիմնական ախտորոշումն է միզապարկի հեմանգիոմա, ուղեկցող ախտորոշումները`փոքր կոնքի անոթային մալֆորմացիա, աջ ստորին վերջույթի երակային մալֆորմացիա, ատոպիկ վարիկոզ լայնացած երակներ, հեմանգիոմաներ.

«Երբ հետազոտություններն անցանք, բժիշկները նշեցին, որ խնդիրները շատ են ու պետք է փուլ առ փուլ դրանք բուժել եւ սկսեցինք բուժումը: 2 տարեկանում առաջին վիրահատությունը արեցինք: Վիճակը լավ էր, սակայն որոշ ժամանակ անց նկատեցինք, որ աջ ոտքի վրա այտուցներ են առաջանում եւ լայնացած երակներ: Երկորրդ վիրահատությունը 2011թ.-ին արեցինք Ավագյան բժշկական կենտրոնում` անոթների լազերային մեթոդով, հետո դեղորայքային բուժում: Ինչքանով պարզ դարձավ, երեխայի ներքին օրգանների հետ է ամբողջ խնդիրը»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց Տիգրանի հայրը՝ Արսեն Սարիբեկյանը:

Հոր խոսքով՝ հերթական հետազոտությունները ցույց տվեցին, որ խնդիրներն ավելի լուրջ են: Բժիշկները ծնողներին ասել են, որ վերջնական բուժումը Հայաստանում չեն տեսնում ու խորհուրդ են տվել արտերկիր մեկնել. «Երեխայիս մոտ անընդհատ ցավի զգացողություն կա, մի ոտքն ամբողջովին այտուցված է, աղիների խնդիրն էլ մինչեւ վերջ լուծված չի: Բժիշկներն ասել են, որ որքան շուտ իրականացվի բուժումը, այնքան ավելի արդյունավետ: Տարիքի հետ ավելի կպակասի բուժվելու հավանականությունը: Խնդիր կա, բայց ֆինանս չկա, անգամ չգիտեմ էլ, թե արտերկրում որքան գումար կպահանջվի: Ես դիմել եմ Բելգիայի բուժհաստատություններից մեկը, ասել են՝ բերեք, առանց հետազոտության ոչինչ ասել չենք կարող, այսինքն այնտեղ էլ ստույգ չգիտեն, թե ինչի հետ գործ ունեն»:

Նշենք, որ Սարիբեկյանները սոցիալապես անապահով վիճակում են ապրում, վարձով են բնակվում, տան միակ կերակրողը հայրն է:

Տիգրան Սարիբեկյանին օգնելու համար Ակբա բանկի Հրազդանի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար՝ 220341057952000: Հաշվետերն է Արսեն Սարիբեկյանը:

Հոր հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 098-69-46-16 եւ 095-69-46-98 հեռախոսահամարներով:

Տպել
Ամենաշատ